Ռուսաստան. Իրանին դիմակայելու ԱՄՆ-ի քաղաքականությունը կործանարար է
https://parstoday.ir/hy/news/world-i113344-Ռուսաստան._Իրանին_դիմակայելու_ԱՄՆ_ի_քաղաքականությունը_կործանարար_է
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ գործողությունները կործանարար են և անհեռատեսական:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2019 04:42 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանին դիմակայելու ԱՄՆ-ի քաղաքականությունը կործանարար է

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ գործողությունները կործանարար են և անհեռատեսական:

Ուրբաթ օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, Մարիա Զախարովան նշել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողություններն անհեռատեսական են: Նա նաև քննադատել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ եթե ԱՄՆ-ը խափանարարություն չաներ ՀԳՀԾ-ի շրջանակներում, Իրանը չէր անի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը:

Զախարովան ընդգծել է նաև Իրանի տարածաշրջանային դերի կարևորությունը և հավելել, որ անհնար է խաղաղություն հաստատել Միջին Արևելքում և կայունացնել  Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի իրավիճակն առանց Իրանի մասնակցության:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը հայտարարեց Ֆորդոյի միջուկային օբյեկտում ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման Իրանի չորրորդ քայլի մեկնարկի մասին: Նա հավելեց, որ միջուկային համաձայնագրի բոլոր կողմերը պետք է իմանան, որ Իրանը չի կարող այն միայնակ գործադրել: