Մադուրոն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին
Բոլիվիայի զարգացումներից հետո, արձագանքելով Թրամփի սպառնալիքներին, Վենեսուելլայի նախագահն ԱՄՆ-ի հետ պատերազմի ու բախումների պատրաստակամություն է հայտնել:
Վենեսուելլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է.«Բոլիվիայի հրաժարված նախագահ Էվո Մորալեսի համար այս թակարդը լարել էին Հյուսիսային Ամերիկայի իմպերիալիստները: Նրանք ասում են, որ նույնը լինելու է Վենեսուելլայի ու Նիկարագուայի դեպքում»:
Վենեսուելլայի նախագահը, հեռուստատեսությամբ եթեր տրված իր ելույթում խոստացել է, որ 2020թ. երկրում գրանցվելու է տնտեսական աճ, իսկ գնաճը նվազելու է»:
Երկուշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել է, որ Էվո Մորալեսի հրաժարականը նշան է Լատինական Ամերիկայի ապօրինի իշխանությունների այդ թվում Վենեսուելլայի ու Նիկարագուայի իշխանությունների համար:
Միջամտողական հայտարարությունների ընթացքում, Դոնալդ Թրամփը ողջունել է Բոլիավիայի բանակի՝ այս սոցիալիստ առաջնորդից ազատվելու որոշումը, մինչդեռ Մադուրոն Մորալեսի հրաժարականը համարել է Սպիտակ Տան կողմից ու նրանց ֆինանսական աջակցությամբ իրականացված հեղաշրջում: