Մադուրոն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին
https://parstoday.ir/hy/news/world-i113453-Մադուրոն_արձագանքել_է_Թրամփի_սպառնալիքներին
Բոլիվիայի զարգացումներից հետո, արձագանքելով Թրամփի սպառնալիքներին, Վենեսուելլայի նախագահն ԱՄՆ-ի հետ պատերազմի ու բախումների պատրաստակամություն է հայտնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2019 14:06 Asia/Tehran
  • Մադուրոն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

Բոլիվիայի զարգացումներից հետո, արձագանքելով Թրամփի սպառնալիքներին, Վենեսուելլայի նախագահն ԱՄՆ-ի հետ պատերազմի ու բախումների պատրաստակամություն է հայտնել:

Վենեսուելլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է.«Բոլիվիայի հրաժարված նախագահ Էվո Մորալեսի համար այս թակարդը լարել էին Հյուսիսային Ամերիկայի իմպերիալիստները: Նրանք ասում են, որ նույնը լինելու է  Վենեսուելլայի ու Նիկարագուայի դեպքում»:

Վենեսուելլայի նախագահը, հեռուստատեսությամբ եթեր տրված իր ելույթում խոստացել է, որ 2020թ. երկրում գրանցվելու է տնտեսական աճ, իսկ գնաճը նվազելու է»:

Երկուշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել է, որ Էվո Մորալեսի հրաժարականը նշան է Լատինական Ամերիկայի ապօրինի իշխանությունների այդ թվում Վենեսուելլայի ու Նիկարագուայի իշխանությունների համար:

Միջամտողական հայտարարությունների ընթացքում, Դոնալդ Թրամփը ողջունել է Բոլիավիայի բանակի՝ այս սոցիալիստ առաջնորդից ազատվելու որոշումը, մինչդեռ Մադուրոն Մորալեսի հրաժարականը համարել է Սպիտակ Տան կողմից ու նրանց ֆինանսական աջակցությամբ իրականացված հեղաշրջում: