ՄԱԿ-ը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ անմարդկային պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i113467-ՄԱԿ_ը_քննադատել_է_Իրանի_դեմ_ԱՄՆ_անմարդկային_պատժամիջոցները
Ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների, ՄԱԿ-ի պաշտոնյան Վաշինգտոնին կոչ է արել գործադրել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 13, 2019 07:15 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ անմարդկային պատժամիջոցները

Ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների, ՄԱԿ-ի պաշտոնյան Վաշինգտոնին կոչ է արել գործադրել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաղը, երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Իրանում համապատսախան դեղորայքի ու բժշկական միջոցների անհասանելիության արդյուքնում մաշկային հիվանդության հետևանքով 15 երեխաների մահվանը, հավելել է. «Միացյալ Նահանգները և բոլոր երկրները պետք է կատարեն արդարադատության միջազգային դատարանի որոշումները»:

Արդարադատւթան միջազգային դատարանի 2018թ հոկտեմբերին կայացված որոշման համաձայն, ԱՄՆ-ը պարտավոր է չեղարկել 2018-ի մայիսի 8-ին Իրանի  դեղորայքի և բժշկական սարքավորումների ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

«Iran Butterfly Patients Home» ընկերության տնօրեն Սեյեդ Համիդ Ռեզա Հաշեմի Գոլփայեգանը վերջերս հայտարարել էր. «Այս հիվանդությամբ տառապող երեխաների համար հատուկ հագուստ և դեղորայք արտադրող շվեդական ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, չի կարող դրանք վաճառել Իրանին»: