Թրամփ. Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է
https://parstoday.ir/hy/news/world-i113493-Թրամփ._Թուրքիան_ԱՄՆ_ի_ռազմավարական_գործընկերն_է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 14, 2019 05:09 Asia/Tehran

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլսիում, Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցն է և ռազմավարական գործընկերը: Նա հավելել է. «Վաշինգտոնը և Անկարան փորձում են երկու երկրների միջև առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի»:

Թրամփը հույս է հայտնել, որ երկու երկրներին կհաջողվի լուծել ռուսական S400 հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ կապված տարաձայնությունները:

Համատեղ ասուլիսում Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գործարքի շուրջ: Նա հավելել է, որ տարաձայնությունը հնարավոր է լուծել երկխոսության միջոցով:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան կարող է ԱՄՆ-ի «Patriot» հրթիռային համակարգը ողջամիտ գնով գնել Վաշինգտոնից:

Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական միջամտությանը, Էրդողանը հավելել է, որ այն ձեռնարկվել է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: