Փելոսի.«Թրամը թուլացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i113526-Փելոսի._Թրամը_թուլացրել_է_ԱՄՆ_ի_ազգային_անվտանգությունը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահն ասել է.«Ուկրաինային ներկայացրած նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը թուլացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը և նախագահի երդմնագրի խախտում է համարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2019 07:36 Asia/Tehran
  • Փելոսի.«Թրամը թուլացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահն ասել է.«Ուկրաինային ներկայացրած նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը թուլացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը և նախագահի երդմնագրի խախտում է համարվում»:

Հինգշաբթի օրը, նենսի Փելոսին հավաստիացրել է, որ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ նիստում կաշառքներ տալու մասին փաստեր են ներկայացվել:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահն ասել է.«Այդ փաստը ներկայացրած անձը հաստատել է, որ ր Թրամփն սպառնացել է, որ դադարեցնելու է Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը մինչև այն ժամանակ, որ հետաքննություն չանցկացնեն իր քաղաքական մրցակից Ջո Բայդենի մասին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Թրամփի իմպիչմենթի մասին հետաքննություն անցկացնելը վավերացնելուց մեկ ու կես ամիս անց, չորեքշաբթի օրը, մեկնարկել է «Ուկրաինգեյթ» սկանդալի վերաբերյալ վկաների հարցաքննության դռնբաց նիստը:

Կիևում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնակատար Ուիլիամ Թեյլորը որպես առաջին վկա, նիստում ասել է.«ԱՄՆ-ի նախագահի համար Ջո Բայդենի տղայի դեմ հետաքննությունների անցկացման հարցն ավելի կարևոր է եղել Ուկրաինայի ճակատագրից»: