Փելոսի.«Թրամը թուլացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահն ասել է.«Ուկրաինային ներկայացրած նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը թուլացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը և նախագահի երդմնագրի խախտում է համարվում»:
Հինգշաբթի օրը, նենսի Փելոսին հավաստիացրել է, որ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ նիստում կաշառքներ տալու մասին փաստեր են ներկայացվել:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահն ասել է.«Այդ փաստը ներկայացրած անձը հաստատել է, որ ր Թրամփն սպառնացել է, որ դադարեցնելու է Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը մինչև այն ժամանակ, որ հետաքննություն չանցկացնեն իր քաղաքական մրցակից Ջո Բայդենի մասին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Թրամփի իմպիչմենթի մասին հետաքննություն անցկացնելը վավերացնելուց մեկ ու կես ամիս անց, չորեքշաբթի օրը, մեկնարկել է «Ուկրաինգեյթ» սկանդալի վերաբերյալ վկաների հարցաքննության դռնբաց նիստը:
Կիևում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնակատար Ուիլիամ Թեյլորը որպես առաջին վկա, նիստում ասել է.«ԱՄՆ-ի նախագահի համար Ջո Բայդենի տղայի դեմ հետաքննությունների անցկացման հարցն ավելի կարևոր է եղել Ուկրաինայի ճակատագրից»: