Հազարավոր ամերիկացի ուսուցիչներ, բողոքի ցույց են կազմակերպել Ինդիանա նահանգում
https://parstoday.ir/hy/news/world-i113648-Հազարավոր_ամերիկացի_ուսուցիչներ_բողոքի_ցույց_են_կազմակերպել_Ինդիանա_նահանգում
ԱՄՆ Ինդիանա նահանգում, հազարավոր ուսուցիչներ բողոքի լայնածավալ ցույց են կազմակերպել, շրջափակելով նահանգային խորհրդարանը և պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Երեքշաբթի օրը, կարմիր հագուստ կրող հազարավոր ուսուցիչներ, շրջափակել են Ինդիանա նահանգի խորհրդարանի շենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2019 08:05 Asia/Tehran
  • Հազարավոր ամերիկացի ուսուցիչներ, բողոքի ցույց են կազմակերպել Ինդիանա նահանգում

ԱՄՆ Ինդիանա նահանգում, հազարավոր ուսուցիչներ բողոքի լայնածավալ ցույց են կազմակերպել, շրջափակելով նահանգային խորհրդարանը և պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Երեքշաբթի օրը, կարմիր հագուստ կրող հազարավոր ուսուցիչներ, շրջափակել են Ինդիանա նահանգի խորհրդարանի շենքը:

Ցույցի պատճառով, նահանգի դպրոցների կեսի աշխատանքը դադարեցվել է: Ամերիկացի ուսուցիչները խառնաշփոթ են առաջացրել դպրոցների աշխատանքում: Նրանք բողոքել են, որ կրթական բյուջեի կրճատման հետևանքով, դպրոցներում առկա է մասնագետների պակաս:

Անցած երկու տարիների ընթացքում, ԱՄՆ-ի ուսուցիչների բողոքի շարժումից առ այսօր, նրանց աշխատավարձը միջին հաշվով ավելացել է ընդհամենը երկու տոկոսով: