Հազարավոր ամերիկացի ուսուցիչներ, բողոքի ցույց են կազմակերպել Ինդիանա նահանգում
Նոյեմբեր 20, 2019 08:05 Asia/Tehran
ԱՄՆ Ինդիանա նահանգում, հազարավոր ուսուցիչներ բողոքի լայնածավալ ցույց են կազմակերպել, շրջափակելով նահանգային խորհրդարանը և պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Երեքշաբթի օրը, կարմիր հագուստ կրող հազարավոր ուսուցիչներ, շրջափակել են Ինդիանա նահանգի խորհրդարանի շենքը:
Ցույցի պատճառով, նահանգի դպրոցների կեսի աշխատանքը դադարեցվել է: Ամերիկացի ուսուցիչները խառնաշփոթ են առաջացրել դպրոցների աշխատանքում: Նրանք բողոքել են, որ կրթական բյուջեի կրճատման հետևանքով, դպրոցներում առկա է մասնագետների պակաս:
Անցած երկու տարիների ընթացքում, ԱՄՆ-ի ուսուցիչների բողոքի շարժումից առ այսօր, նրանց աշխատավարձը միջին հաշվով ավելացել է ընդհամենը երկու տոկոսով:
Պիտակ