Վենեսուելա.«ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են միջազգային օրենքները»
Վենեսուելան հայտարարել է, որ այդ երկրի ժողովրդի միլիարդավոր դոլարներ արժողությամբ ակտիվները գտնվում են ԱՄՆ-ի սպառնալի ու միակողմանի քայլերի ազդեցության տակ, ինչը միջազգային իրավունքի խախտում է համարվում:
Վենեսուելայի զբոսաշրջության և արտաքին առևտրի նախարար Ֆելիքս Պլասենսիան հայտարարել է.«Կարակասն ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների պատճառով զրկվել է միլիարդավոր դոլարներ արժողությամբ իր արտաքին ակտիվներին հասանելիություն ունենալու հնարավորությունից»:
Նա հավելել է.«Վաշինգտոնն իր այդ քայլով փորձում է իր միակողմանի որոշումները պարտադրել մի ազատ ու անկախ երկրի: Մենք տուժել ենք մեր ակտիվները տեղափոխելու հնարավորությունից զրկվելու պատճառով: Մեր ակտիվներն արգելափակվել են: Նրանք մեզանից խլել են մեր ակտիվները»:
ԱՄՆ-ի պատժամիջոցները թիրախավորել են Վենեսուելայի նավթի առևտուրը, որն այդ երկրի տնտեսության գլխավոր մասն է կազմում:
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Վենեսուելայում փորձում են պատժամիջոցներով և ընդդիմությանն աջակցելով տապալել այդ երկրի օրինական կառավարությանը ,որը հակաամերիկյան դիրքորոշում ունի: