Վաշինգտոնը դարձյալ աջակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցող անկարգություններին
https://parstoday.ir/hy/news/world-i113694-Վաշինգտոնը_դարձյալ_աջակցություն_է_հայտնել_Իրանում_տեղի_ունեցող_անկարգություններին
Ամերիկացի պաշտոնատարների կողմից Իրանում տեղի ունեցող անկարգություններին ցուցաբերվող աջակցությունների շրջանակում, ԱՄՆ նախագահի տեղակալն աջակցություն է հայտնել վերջին օրերին երկրում տեղի ունեցած անկարգություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2019 13:13 Asia/Tehran
  • Վաշինգտոնը դարձյալ  աջակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցող անկարգություններին

Ամերիկացի պաշտոնատարների կողմից Իրանում տեղի ունեցող անկարգություններին ցուցաբերվող աջակցությունների շրջանակում, ԱՄՆ նախագահի տեղակալն աջակցություն է հայտնել վերջին օրերին երկրում տեղի ունեցած անկարգություններին:

Հինգշաբթի օրը, Թուիթերում արած գրառման մեջ, առանց անդրադառնալու Իրանում հանրային գույքը ոչնչացնելու և անվտանգության ուժերի վրա հարձակվելու խռովարարների վերջին քայլերին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեղակալ Մայք Փենսը գրել է.«Թեև Իրանում մարդիկ բողոքելու համար փողոց են դուրս գալիս, սակայն նրանց նկատմամբ կիրառվում է բռնություն ու ճնշում»:

Մարդասիրական ժեստ ընդունելով և մոռանալով ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդին պարտադրված պատժամիջոցների հետևանքով ճնշումները, Թրամփի տեղակալը գրել է.«ԱՄՆ-ի ուղերձը պարզ է: ԱՄՆ-ի ժողովուրդը կանգնած է Իրանի ժողովրդի կողքին»:

Իրանում բենզինի գնի բարեփոխման նախագիծը գործադրման հանձնվելուց հետո, անցած ուրբաթ առավոտյան մեկնարկած խաղաղ ցույցերը, մի խումբ սադրիչների ջանքերի արդյունքում,  վերածվեցին անկարգութունների: