Վաշինգտոնը դարձյալ աջակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցող անկարգություններին
Ամերիկացի պաշտոնատարների կողմից Իրանում տեղի ունեցող անկարգություններին ցուցաբերվող աջակցությունների շրջանակում, ԱՄՆ նախագահի տեղակալն աջակցություն է հայտնել վերջին օրերին երկրում տեղի ունեցած անկարգություններին:
Հինգշաբթի օրը, Թուիթերում արած գրառման մեջ, առանց անդրադառնալու Իրանում հանրային գույքը ոչնչացնելու և անվտանգության ուժերի վրա հարձակվելու խռովարարների վերջին քայլերին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեղակալ Մայք Փենսը գրել է.«Թեև Իրանում մարդիկ բողոքելու համար փողոց են դուրս գալիս, սակայն նրանց նկատմամբ կիրառվում է բռնություն ու ճնշում»:
Մարդասիրական ժեստ ընդունելով և մոռանալով ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդին պարտադրված պատժամիջոցների հետևանքով ճնշումները, Թրամփի տեղակալը գրել է.«ԱՄՆ-ի ուղերձը պարզ է: ԱՄՆ-ի ժողովուրդը կանգնած է Իրանի ժողովրդի կողքին»:
Իրանում բենզինի գնի բարեփոխման նախագիծը գործադրման հանձնվելուց հետո, անցած ուրբաթ առավոտյան մեկնարկած խաղաղ ցույցերը, մի խումբ սադրիչների ջանքերի արդյունքում, վերածվեցին անկարգութունների: