ԱՄՆ-ը ձգտում է տիրանալ Վենեսուելայի նավթին
Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտաարել է, որ ԱՄՆ-ը նպատակ ունի իշխել Վենեսուելայի քաղաքականության վրա և տիրանալ այդ երկրի բնական պաշարներին:
Խորխե Արեզան ասել է. «Վենեսուելայի բնական պաշարները այս երկրում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական պատճառներից են: Վենեսուելացիները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի անկախ շահագործեն այդ ռեսուրսները»:
Անդրադառնալով վերջին տարիներին Վենեսուելայի դեմ ուղղված ԱՄՆ գործողություններին, Արեզան նշել է. «Վաշինգտոնը Վենեսուելայի դեմ տարբեր միջոցներով պատերազմ է վարում, որպեսզի տիրանա մեր երկրի բնական պաշարներին ու ղեկավարի մեր քաղաքականությունը»:
Նա հավելել է, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունների կողմից Վենեսուելայի դեմ լայնածավալ պատերազմ է սկսվել, նպատակ ունենալով տապալել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը:
Նրա խոսքերով. «Վենեսուելայի ժողովրդի դիմադրության արդյունքում, ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր նպատակներին»: