ԱՄՆ-ը ձգտում է տիրանալ Վենեսուելայի նավթին
https://parstoday.ir/hy/news/world-i113709-ԱՄՆ_ը_ձգտում_է_տիրանալ_Վենեսուելայի_նավթին
Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտաարել է, որ ԱՄՆ-ը նպատակ ունի իշխել Վենեսուելայի քաղաքականության վրա և տիրանալ այդ երկրի բնական պաշարներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2019 04:27 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ձգտում է տիրանալ Վենեսուելայի նավթին

Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտաարել է, որ ԱՄՆ-ը նպատակ ունի իշխել Վենեսուելայի քաղաքականության վրա և տիրանալ այդ երկրի բնական պաշարներին:

Խորխե Արեզան ասել է. «Վենեսուելայի բնական պաշարները այս երկրում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական պատճառներից են: Վենեսուելացիները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի անկախ շահագործեն այդ ռեսուրսները»:

Անդրադառնալով վերջին տարիներին Վենեսուելայի դեմ ուղղված ԱՄՆ գործողություններին, Արեզան նշել է. «Վաշինգտոնը Վենեսուելայի դեմ տարբեր միջոցներով պատերազմ է վարում, որպեսզի տիրանա մեր երկրի բնական պաշարներին ու ղեկավարի մեր քաղաքականությունը»:

Նա հավելել է, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունների կողմից Վենեսուելայի դեմ լայնածավալ պատերազմ է սկսվել, նպատակ ունենալով տապալել  նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը:

Նրա խոսքերով. «Վենեսուելայի ժողովրդի դիմադրության արդյունքում, ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր նպատակներին»: