Միջազգային հանրության ընդդիմությունը ԱՄՆ միակողմանի տնտեսական գործողություններին
https://parstoday.ir/hy/news/world-i113712-Միջազգային_հանրության_ընդդիմությունը_ԱՄՆ_միակողմանի_տնտեսական_գործողություններին
Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները, ձայների մեծամասնությամբ ընդունլ են, բանաձև, որը դատապարտում է որոշ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների միակողմանի տնտեսական գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2019 04:56 Asia/Tehran
  • Միջազգային հանրության ընդդիմությունը ԱՄՆ միակողմանի տնտեսական գործողություններին

Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները, ձայների մեծամասնությամբ ընդունլ են, բանաձև, որը դատապարտում է որոշ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների միակողմանի տնտեսական գործողությունները:

ՄԱԿ-ի ԳԱ երկրորդ հանձնաժողովի 22-րդ նիստում, ձայների մեծամասնությամբ ընդունվել է «Պայքար՝ որպես զարգացող երկրների դեմ քաղաքական և տնտեսական սպառնալիքների գործիք  կիրառվող, միակողմանի տնտեսական գործողությունների դեմ» բանաձևը:

Բանաձևի նախագիծը մշակվել է մի խումբ համախոհ երկրների, ներառյալ՝ Իրանի կողմից և հանձնաժողովին է ներկայացրել «77+Չիանստան» խմբի նախագահի կողմից: Բանաձևն ընդունվել է 106 և 2 դեմ ձայներով:

Դեմ են քվեարկել ԱՄՆ-ը և Սիոնսիտական ռեժիմը: ԵՄ-ը ձեռնպահ է մնացել:

Բանաձևում նշվում է, որ ոչ մի երկիր չպետք է դիմի միակողմանի տնտեսական, քաղաքական կամ այլ միջոցների, որպեսզի մյուս պետություններին ստիպի հրաժարվել իրենց ինքնիշխանության իրավունքից:

Դրա մեկ այլ բաժնում, միակողմանի և բռնի տնտեսական գործողությունների կիրառումը, բնութագրվել է որպես միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կոնվենցիայի և առևտրային բամզակողմանի համակարգի սկզբունքների բացահայտ խախտում:

Բանաձևում միջազգային հանրությանը կոչ է արվում անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ միակողմանի տնտեսական, ֆինանսական և առևտրային միջոցառումները դադարեցնելու ուղղությամբ և թույլ չտալ, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն  որպես զարգացող երկրների վրա ճնշում գործադրելու միջոց: