Բրիտանիայի բյուջեի դեֆիցիտն աճել է
Նոյեմբեր 22, 2019 10:39 Asia/Tehran
Բրիտանիայի բյուջեի դեֆիցիտն անցած ամիս աճել է, հասնելով վերջին 5 տարիների ընթացքում աննախադեպ մակարդակի:
Գարդիան օրաթերթը, հինգշաբթի օրը գրել է, որ Բրիտանիան անցած ամիս 11.2 միլիոն ֆունտ ստեռլինգ պարտք է վերցրել:
Թերթը գրել է, որ հոկտեմբերին գրանցված Բրիտանիայի բյուջեի դեֆիցիտը, վերջին տարիների համեմատ աննխադեպ է եղել:
Օրաթերթի գրությամբ. «Այսպիսով, Բրիտանիայի ապագա իշխող կոսակցությունը դժվար թե կարողանա հաղթահարել ֆինանսական ճգնաժամը»:
Անցած տարի հոկտեմբերին, Բրիտանիայի կառավարության պարտքը կազմել էր 8.9 միլիոն ֆունտ ստեռլինգ: Պետական ծախսերի աճը և ընկերությունների գործունեության թուլացումը, որը հանգեցրել է հարկերի կրճատմանը, ավելի է սրել խնդիրը:
Պիտակ