Ամերիկյան հետազոտական կենտրոնը նախազգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i113725-Ամերիկյան_հետազոտական_կենտրոնը_նախազգուշացրել_է_տարածաշրջանում_ԱՄՆ_ի_ռազմական_ներկայության_մասին
Ամերիկյան հետազոտական կենտրոնը նախազգուշացրել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ծանր հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2019 12:38 Asia/Tehran
  • Ամերիկյան հետազոտական կենտրոնը նախազգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին

Ամերիկյան հետազոտական կենտրոնը նախազգուշացրել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ծանր հետևանքների մասին:

NBC- ի հաղորդման համաձայն, Ամերիկյան անվտանգության կենտրոնի և Կոլումբիայի համալսարանի համատեղ հետազոտությունների նոր զեկույցը ցույց է տալիս, որ Իրանի ռազմական ուժի պատրվակով ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում, կարող է ծանր հետևանքներ ունենալ Սպիտակ տան պաշտոնյաների համար:

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ ամերիկյան երեք հազար զորայիններ կմնան Սաուդյան Արաբիայում:

Զեկույցում նշվում է, որ Իրանի կարողությունը Պարսից ծոցից նավթային ուղիները փակելու համար գերագնահատվում է, հավելել է.«Բենզինի գների կտրուկ բարձրացումը տեղի կունենա այն պայմաններում, եթե Միացյալ Նահանգները և Իրանը ներգրավվեն լիարժեք հակամարտության մեջ»:

Իրանը ողջունել է այս ոլորտում տարածաշրջանային երկրների ներգրավվածությունը ՝ ասելով, որ թույլ չի տա որևէ երկրի  անապահովություն  ստեղծել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում: Իրանը նաև ներկայացնել է Հորմուզի նեղուցի խաղաղության ծրագիրը: