Թուրքիան պնդում է, որ ռուսական S400 ՀՕՊ համակարգն աշխատելու է
Նոյեմբեր 22, 2019 15:15 Asia/Tehran
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Մոսկվայից գնված S400 համակարգը, հակառակ ԱՄՆ-ի հակառակությանն ակտիվացվելու է:
Անատոլի լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Հոլուսի Աքքարն այսօր Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ Անկարան ոչ մի դեպքում չի հրաժարվի ռուսական S400 օդային պաշտպանության համակարգից, որպեսզի դրա փոխարեն կիրառի ամերիկյան Պատրիոտ համակարգը: Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել է Անկարային, որ պատժամիջոցներ կսահմանի այդ երկրի դեմ, եթե Թուրքիան S400 ՀՕՊ համակարգ գնի Մոսկվայից:
ԱՄՆ-ը նաև զգուշացրել է, որ ի պատասխան Թուրքիայի այս քայլի, չեղարկելու է ինքնաթիռների վաճառքը Թուրքիային:
Պիտակ