Հյուսիսային Կորաեա. բանակցությունների ձախողման պատասխանատուն Վաշինգտոնն է  
https://parstoday.ir/hy/news/world-i113742-Հյուսիսային_Կորաեա._բանակցությունների_ձախողման_պատասխանատուն_Վաշինգտոնն_է
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ նախարարի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Կորեական թերակղզու բանակցությունները պարտության մատնեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2019 05:00 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորաեա. բանակցությունների ձախողման պատասխանատուն Վաշինգտոնն է  

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ նախարարի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Կորեական թերակղզու բանակցությունները պարտության մատնեց:

Յունհափ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չու Սուն Գույն ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ  Սերգել Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Փհենյանը քայլեր է արել ԱՄՆ-ի փոխվստահությունը շահելու ուղղությամբ, սակայն փոխարենն արժանացել է Վաշինգտոնի դավաճանությանը:

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեայի բանակցող խմբի նախագահը հայտարարել էր, որ Փհենյանի դեմ ԱՄՆ-ի թշնամական գործելաոճի պատճառով, անհնար է շարունակել բնակացությունները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսյսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, երեք անգամ հանդիպել են, Սինգապուրում, Վիետնամում և երկու Կորեաների միջև ընկած չեզոք գոտում: Սակայն իր հանձնառությունների նկատմամբ Վաշինգտոնի անհավատարմության պատճառով, բանակցությունները ձախողվել են: