Չինաստանի արտգործնախարար. ԱՄՆ-ը աշխարհի անկայունության ամենամեծ աղբյուրն է
Չինաստանի պետքարտուղարը դատապարտել է այդ երկրի դեմ ուղղված ԱՄՆ-ի հայտարարություններն ու միակողմանի գործողությունները, նշելով, որ Վաշինգտոնը դարձել է աշխարհում անկայունության հիմնական աղբյուրը:
Շաբաթ օրը, Ճապոնիայում կայացած Մեծ Քսանյակի ԱԳ նախարարների նիստի շրջանակներում Նիդերլանդների ԱԳՆ Ստեֆ Բլոկի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի ԱԳՆ Վանգ Յին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն այդ երկրին վերածել է աշխարհի անկայունության հիմնական գործոնի:
Յին հայտարարել է. «Ամերիկացի պաշտոնյաներն անհիմն մեղադրանքներ են ներկայացրել Պեկինի դեմ: Նրանք աշխարհի տարբեր երկրում անհիմն հայտարարություններ են արել Չիանստանի դեմ, առանց որևէ ապացույց ներկայացնելու »:
Վանգ Յին նշել է, որ ոչ մի ուժ չի կարող խոչընդոտել Չինաստանի զարգացմանը և Վաշինգտոնը, Պեկինի դեմ վարած «Զրոայական արդյունք» խաղում, որևէ արդյունքի չի հասնելու: