Չինաստանի արտգործնախարար. ԱՄՆ-ը ​​աշխարհի անկայունության ամենամեծ աղբյուրն է
https://parstoday.ir/hy/news/world-i113777-Չինաստանի_արտգործնախարար._ԱՄՆ_ը_աշխարհի_անկայունության_ամենամեծ_աղբյուրն_է
Չինաստանի պետքարտուղարը դատապարտել է այդ երկրի դեմ ուղղված ԱՄՆ-ի հայտարարություններն ու միակողմանի գործողությունները, նշելով, որ Վաշինգտոնը դարձել է աշխարհում անկայունության հիմնական աղբյուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 05:05 Asia/Tehran
  •  Չինաստանի արտգործնախարար. ԱՄՆ-ը ​​աշխարհի անկայունության ամենամեծ աղբյուրն է

Չինաստանի պետքարտուղարը դատապարտել է այդ երկրի դեմ ուղղված ԱՄՆ-ի հայտարարություններն ու միակողմանի գործողությունները, նշելով, որ Վաշինգտոնը դարձել է աշխարհում անկայունության հիմնական աղբյուրը:

Շաբաթ օրը, Ճապոնիայում կայացած Մեծ Քսանյակի ԱԳ նախարարների նիստի շրջանակներում Նիդերլանդների ԱԳՆ Ստեֆ Բլոկի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի ԱԳՆ Վանգ Յին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն այդ երկրին վերածել է աշխարհի անկայունության հիմնական գործոնի:

Յին հայտարարել է. «Ամերիկացի պաշտոնյաներն անհիմն մեղադրանքներ են ներկայացրել Պեկինի դեմ: Նրանք աշխարհի տարբեր երկրում անհիմն հայտարարություններ են արել Չիանստանի դեմ, առանց որևէ ապացույց ներկայացնելու »:    

Վանգ Յին նշել է, որ ոչ մի ուժ չի կարող խոչընդոտել Չինաստանի զարգացմանը և Վաշինգտոնը, Պեկինի դեմ վարած «Զրոայական արդյունք» խաղում, որևէ արդյունքի չի հասնելու: