Ջոնսոնն ընդգծել է, որ բրեքսիթը պետք է իրականացվի ընտրություններից հետո
https://parstoday.ir/hy/news/world-i113780-Ջոնսոնն_ընդգծել_է_որ_բրեքսիթը_պետք_է_իրականացվի_ընտրություններից_հետո
Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, ջանքեր կգործադրի բրեքսիթի իրագործման ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 05:37 Asia/Tehran
  •  Ջոնսոնն ընդգծել է, որ բրեքսիթը պետք է իրականացվի ընտրություններից հետո

Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, ջանքեր կգործադրի բրեքսիթի իրագործման ուղղությամբ:

Բրիտանիայի վարչապետ և պահպանողական կուսակցության նախագահ Բորիս Ջոնսոնն ասել է. «Ներկա իրավիճակի շարունակությունը մեծ վնաս է պատճառում Բրիտանիայի տնտեսւթյանը: Ուստի ընտրություններում հաղթելու դեպքում, Բրիտանիան հնարավորինս շուտ դուրս է գալու ԵՄ-ից, միության հետ ստորագրված պայմանագրի շրջանակներում»:

Բրիտանիային ԵՄ-ից դուրս բերելու Ջոնսոնի ջանքերը ձախողվեցին, երբ խորհրդարանը դեմ քվեարկեց նրա նախագծին, իսկ Համայնքների պալատը պարտավորեցրեց Բրյուսելից պահանջել հետաձգել բերքսիթի ժամկետը:   

Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անց են ակցվելու դեկտեմբերի 12-ին: Ջոնսոնը հույս ունի, որ ընտրությունների և կառավարության փոփոխության արդյունքում, կկարողանա իրագործել բրեքսիթը: