Ջոնսոնն ընդգծել է, որ բրեքսիթը պետք է իրականացվի ընտրություններից հետո
Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, ջանքեր կգործադրի բրեքսիթի իրագործման ուղղությամբ:
Բրիտանիայի վարչապետ և պահպանողական կուսակցության նախագահ Բորիս Ջոնսոնն ասել է. «Ներկա իրավիճակի շարունակությունը մեծ վնաս է պատճառում Բրիտանիայի տնտեսւթյանը: Ուստի ընտրություններում հաղթելու դեպքում, Բրիտանիան հնարավորինս շուտ դուրս է գալու ԵՄ-ից, միության հետ ստորագրված պայմանագրի շրջանակներում»:
Բրիտանիային ԵՄ-ից դուրս բերելու Ջոնսոնի ջանքերը ձախողվեցին, երբ խորհրդարանը դեմ քվեարկեց նրա նախագծին, իսկ Համայնքների պալատը պարտավորեցրեց Բրյուսելից պահանջել հետաձգել բերքսիթի ժամկետը:
Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անց են ակցվելու դեկտեմբերի 12-ին: Ջոնսոնը հույս ունի, որ ընտրությունների և կառավարության փոփոխության արդյունքում, կկարողանա իրագործել բրեքսիթը: