Մորալեսը բացահայտել է ԱՄՆ-ի կառավարության դերը Բոլիվիայի հեղաշրջման մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i113784-Մորալեսը_բացահայտել_է_ԱՄՆ_ի_կառավարության_դերը_Բոլիվիայի_հեղաշրջման_մեջ
Շաբաթ օրը, Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Բոլիվիայի պաշտոնից հրաժարված նախագահ Էվո Մորալեսը բացահայտել է, որ Բոլիվիայում ԱՄՆ-ի վերահսկողությամբ հեղաշրջում է տեղի ունեցել և ոչ թե իշխանափոխություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 07:56 Asia/Tehran
  • Մորալեսը բացահայտել է ԱՄՆ-ի կառավարության դերը Բոլիվիայի հեղաշրջման մեջ

Շաբաթ օրը, Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Բոլիվիայի պաշտոնից հրաժարված նախագահ Էվո Մորալեսը բացահայտել է, որ Բոլիվիայում ԱՄՆ-ի վերահսկողությամբ հեղաշրջում է տեղի ունեցել և ոչ թե իշխանափոխություն:

Մորալեսն ասել է.«Հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո, պարտված ծայրահեղականներն իրենց կողմնակիցներից պահանջեցին փողոց դուրս գալ և բողոքել»:

Մորալեսի խոսքերով, ինքը հավաստի տեղեկություններ ունի, որ ընտրությունների ժամանակ, Բրազիլիայում, Չիլիում և ԱՄՆ-ում խմբեր են ձևավորվել, որոնք իր դեմ հակաքարոզչություն են ծավալել և ժողովրդին գումար առաջարկել իր օգտին ձայն չտալու համար:

Հոկտեմբերի 20-ին, Բոլիվիայում անցկացված նախագահական ընտրություններից հետո, այդ երկրում քաղաքական ճգնաժամ է սկսվել:

Բողոքի ցույցերը սաստկանալուց հետո, ընտրություններում հաղթած Մորալեսը հարկադրված հրաժարական ներկայացրեց և ապաստան հայցեց Մեքսիկայից: