Մորալեսը բացահայտել է ԱՄՆ-ի կառավարության դերը Բոլիվիայի հեղաշրջման մեջ
Շաբաթ օրը, Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Բոլիվիայի պաշտոնից հրաժարված նախագահ Էվո Մորալեսը բացահայտել է, որ Բոլիվիայում ԱՄՆ-ի վերահսկողությամբ հեղաշրջում է տեղի ունեցել և ոչ թե իշխանափոխություն:
Մորալեսն ասել է.«Հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո, պարտված ծայրահեղականներն իրենց կողմնակիցներից պահանջեցին փողոց դուրս գալ և բողոքել»:
Մորալեսի խոսքերով, ինքը հավաստի տեղեկություններ ունի, որ ընտրությունների ժամանակ, Բրազիլիայում, Չիլիում և ԱՄՆ-ում խմբեր են ձևավորվել, որոնք իր դեմ հակաքարոզչություն են ծավալել և ժողովրդին գումար առաջարկել իր օգտին ձայն չտալու համար:
Հոկտեմբերի 20-ին, Բոլիվիայում անցկացված նախագահական ընտրություններից հետո, այդ երկրում քաղաքական ճգնաժամ է սկսվել:
Բողոքի ցույցերը սաստկանալուց հետո, ընտրություններում հաղթած Մորալեսը հարկադրված հրաժարական ներկայացրեց և ապաստան հայցեց Մեքսիկայից: