Բողոքի ցույց Ֆրանսիայում՝ ընտանեկան բռնության դեմ
Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում, մասնակիցները դատապարտել են ընտանեկան և կանանց նկատմամբ կիրառվող բռնությունը:
Հարյուր հազարավոր ցուցարարներ, պահանջել են, որ կառավարությունն ավելի լուրջ քայլեր կիրառի՝ կանանց դեմ բռնությունը կանխելու և սեռական բռնւթյան ենթարկված կանանց պաշտպանելու ուղղությամբ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընտանեկան բռնությունը, որի հետևանքով կանայք հաճախ սպանվում են իրենց ամուսինների կողմից, բնութագրել է որպես ամոթալի երևույթ:
«Մենք բոլորս» շարժման ակտիվիստ Պատրիս Դոնարդը նշել է. «Յուրաքանչյուր ֆրանսուհու հետ խոսելիս կհասկանաք, որ նա ունի սեռական բռնության իր պատմությունը»:
Չնայած Ֆրանսիան իրեն համարում է կանանց իրավունքները պաշտպանող ամենազարգացած երկիրը, սակայն այդ երկրում ընտանեկան բռնությունը եվրոպական մյուս երկրների համեմատ, բարձր տոկոս է կազմում: