Բողոքի ցույց Ֆրանսիայում՝ ընտանեկան  բռնության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i113798-Բողոքի_ցույց_Ֆրանսիայում_ընտանեկան_բռնության_դեմ
Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում, մասնակիցները դատապարտել են ընտանեկան և կանանց նկատմամբ կիրառվող  բռնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 13:41 Asia/Tehran
  • Բողոքի ցույց Ֆրանսիայում՝ ընտանեկան  բռնության դեմ

Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում, մասնակիցները դատապարտել են ընտանեկան և կանանց նկատմամբ կիրառվող  բռնությունը:

Հարյուր հազարավոր ցուցարարներ, պահանջել են, որ կառավարությունն ավելի լուրջ քայլեր կիրառի՝ կանանց դեմ բռնությունը կանխելու և սեռական բռնւթյան ենթարկված կանանց պաշտպանելու ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընտանեկան բռնությունը, որի հետևանքով կանայք հաճախ սպանվում են իրենց ամուսինների կողմից, բնութագրել է որպես ամոթալի երևույթ:

«Մենք բոլորս» շարժման ակտիվիստ Պատրիս Դոնարդը նշել է. «Յուրաքանչյուր ֆրանսուհու հետ խոսելիս կհասկանաք, որ նա ունի սեռական բռնության իր պատմությունը»:

Չնայած Ֆրանսիան իրեն համարում է կանանց իրավունքները պաշտպանող ամենազարգացած երկիրը, սակայն այդ երկրում ընտանեկան բռնությունը եվրոպական մյուս երկրների համեմատ, բարձր տոկոս է կազմում: