Պոմպեոյի դերակատարությունը ուկրաինգեյթի սկանդալում
https://parstoday.ir/hy/news/world-i113800-Պոմպեոյի_դերակատարությունը_ուկրաինգեյթի_սկանդալում
Հրապարակված փաստերը վկայում են, որ ԱՄՆ պետքարտուղարն ուկրաինգեյթի հարցով շփում է  ունեցել Թրամփի անձնական փաստաբանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 13:58 Asia/Tehran
  • Պոմպեոյի դերակատարությունը ուկրաինգեյթի սկանդալում

Հրապարակված փաստերը վկայում են, որ ԱՄՆ պետքարտուղարն ուկրաինգեյթի հարցով շփում է  ունեցել Թրամփի անձնական փաստաբանի հետ:

Ամերիկյան Politico կայքը գրել է, որ ԱՄՆ ԱԳ նախարարությունն ուրբաթ երեկոյան հրապարակել է 100 էջից բաղկացած փաստաթուղթ, որի համաձայն, պետքարտուղար Մայք Պոմեպոն, սույն թվականի մարտ ամսին կապի մեջ է եղել Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի հետ:

Այս փաստաթուղթը հրապարակվել է այն բանից հետո, երբ դատարանի վերջնաժամկետից հետո հրապարակվել է ամերիկյան Oversite ոչ պետական կազմակերպության բողոքի մի մասը՝ Ուկրաինայում Թրամփի քայլերի վերաբերյալ:

2019թ ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի բացահայտումից հետո, ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականնները սկսեցին նախագահի իմպիչմենտի գործընթացը:  

Հեռախոսազրույցում, Թրամփն իր ուկրաինացի պաշտոնակցի նկատմամբ ճնշում էր գործադրել, որպեսզի վերջինս արագացնի Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դատական գործի քննությունը: