Ռուսաստանի և Ճապոնիայի միջև սրվել է  Կուրիլյան կղզիների հարցով լարվածոթյունը
https://parstoday.ir/hy/news/world-i113805-Ռուսաստանի_և_Ճապոնիայի_միջև_սրվել_է_Կուրիլյան_կղզիների_հարցով_լարվածոթյունը
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Կուրիլյան կղզիներն այդ երկրի սեփականությունն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 14:45 Asia/Tehran
  •  Ռուսաստանի և Ճապոնիայի միջև սրվել է  Կուրիլյան կղզիների հարցով լարվածոթյունը

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Կուրիլյան կղզիներն այդ երկրի սեփականությունն են:

Ճապոնիայի Նագովա քաղաքում կայացած Մեծ Քսանյակի ԱԳ նախարարիների նիստում ունեցած ելույթում, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Տոկիոն պետք է ճանաչի Կուրիլյան կղզիների նկատմամբ Ռուսաստանի սեփականության իրավունքը:

Ի պատասխան Ճապոնիայի կառավարության խոսնակ Յուշիհիդե Սուգայի հայտարարության, Լավրովը նշել է, որ Մոսկվան հետևում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեյի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

Երկրորդ համաշխարհային պատերազմից ավելի քան 70 տարի անց, Ռուսաստանն ու Ճապոնիան դեռևս չեն կնքել հաշտության պայմանագիր: Տոկիոն հաշտության պայմանագրի ստորագրումը պայմանավորել է Կուրիլյան կղզիների հանձմամբ: Կղզին գրավվել է երկրորդ աշխարհամարտի ավարտին, խորհրդային բանակի կողմից: Ու չնայած ԽՍՀՄ-ի փլուզմանը, Ռուսաստանը պնդում է այդ կղզիների նկատմամբ սեփականության իրավունքի վրա: