Որոշում է կայացվել եվրոպական ծովային դաշինքը տեղակայել ԱՄԷ-ում
Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Եվրոպական ծովային կոալիցիայի նավատորմը կտեղակայվի Պարսից ծոցում՝ Աբու Դաբիի ֆրանսիական ռազմակայանում:
Կիրակի օրը, Աբու Դաբիում տեղակայված ֆրանսիական ռազմաբազայում կայացած մամուլի ասուլիսում, Ֆրանսիայի ՊՆ Ֆլորենս Փարլին հայտարարել է. «Այսօր առավոտյան պաշտոնապես հաստատվել է, որ կոալիցիայի ռազմական շտաբը տեղակայվելու է ԱՄԷ-ում»:
Փարլին հավելել է. «Դաշինքին անդամակցող մոտ 10 երկրների պաշտոնյաներ ներկա կլինեն այս շտաբում»:
ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները դեմ արտահայտվեցին 2019թ օգոստոսին այդ երկրի կողմից ներկայացված պարսիցծոցյան ռազմական դաշինքի ձևավորմանը, որի նպատակն էր «ապահովել նավագնացության անվտանգությունը» և նույն պատրվակով, որոշեցին իրենք ձևավորել կոալիցիա:
ԻԻՀ բազմիցս հյատարարել է, որ այս տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը կրում են Իրանը և հարևան երկրները: