ԱՄՆ դաշնակիցները ցանկանում են զենք գնել Ռուսաստանից
ԱՄՆ-ի շատ դաշնակիցներ վերջին տարիներին զենք են գնում Ռուսաստանից՝ աշխարհում զենքի երկրորդ խոշոր արտահանողից:
Անատոլու լրատվական գործակալությունը, կիրակի օրը հաղորդել է, որ ռուսական «Ռոսոբորոն էքսպորտ» ընկերությունը զենք է վաճառել ՄԱԿ-ի 190 անդամ երկրներից 166-ին:
Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ, որոնք հանդիսանում են նաև ԱՄՆ-ի դաշնակիցները, նույնպես Ռուսաստանից զենք են գնել:
Ռուսաստանն այժմ ռազմական և տեխնիկական ոլորտներում կապեր ունի նաև Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների, ներառյալ՝ Ֆրանսիայի, Հունաստանի, Բուլղարիայի և Սլովակիայի հետ:
Հունաստանը, որը ԱՄՆ-ի դաշնակիցն է Եվրոպայում, ռուսական արտադրության զենքի խոշորագույն գնորդներից է:
Որոշ լուրերի համաձայն, ԱՄԷ-ը նույնպես նպատակ ունի գնել ռուսական F-35 կործանիչներ:
Իսկ վերջես, մի ռուս պաշտոնյա հայտարարել էր, որ Մոսկվան և Աբու Դաբին բանակցություններ են վարում S-400 ՀՕՊ համակարգի գնման ուղղությամբ: