ԱՄՆ-ը փորձում է կանխել ռուսական էներգիայի արտահանումը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի էներգետիկ արտահանումը արգելափակելու այդ երկրի որոշման մասին:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիչը, Defense News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կոնգրեսը նպատակ ունի 2020թ պաշտպանական բյուջեում ներառել Ռուսաստանն ու Գերմանիան իրար կապող Nord Stream 2 գազատարի կառուցման արգելափակումը:
Նա հավելել է, որ գազատարի կառուցման մեջ ներգրավված ընկերությունների նկատմամբ սահմանվելիք պատժամիջոցները ներառված են 2020թ պաշտպանական օրենքի նախագծում:
Ռիչը նաև նշել է, որ եթե պատժամիջոցների նախագիծը հաստատվի, վերոնշյալ ընկերությունները կհրաժարվեն գազատարի կառուցումից, և Ռուսաստանը ստիպված կլինի փնտրել այլ կապալառուների:
Nord Stream 2 գազատարը 9.5 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծ է, որը ռուսական գազը Բալթիկ ծովով տեղափոխելու է Գերմանիա: