Չիանստանի ԱԳ նախարարությունը կանչել է ԱՄՆ դեսպանին
https://parstoday.ir/hy/news/world-i113853-Չիանստանի_ԱԳ_նախարարությունը_կանչել_է_ԱՄՆ_դեսպանին
Չինաստանի արտգործնախարարությունն ԱՄՆ դեսպանին կոչ է արել դադարեցնել Վաշինգտոնի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2019 06:04 Asia/Tehran
  • Չիանստանի ԱԳ նախարարությունը կանչել է ԱՄՆ դեսպանին

Չինաստանի արտգործնախարարությունն ԱՄՆ դեսպանին կոչ է արել դադարեցնել Վաշինգտոնի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին:

Նախարարությունը հայտարարել է. «Պեկինում ԱՄՆ դեպսանը կանչվել է ԱԳ նախարարություն, ԱՄՆ Սենատում  հաստատված «Հոնկոնգում ժողովրդավարության և մարդու իրավունքների օրինագծի ընդունման դեմ» Չինաստանի բողոքը փոխանցելու նպատակով»:

Նախորդ շաբաթ նույնպես, Չինաստանի կառավարությունը նախազգուշացրել էր այդ երկրի ներքին գործերին Վաշինգտոնի մջամտությունների կապակցությամբ:

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնյաները ԱՄՆ դեսպանին նախազգուշացրել են , որ եթե նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի «Հոնկոնգում ժողովրդավարության և մարդու իրավունքների օրինագիծը», Պեկինի արձագանքը կոշտ է լինելու:

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել «Հոնկոնգում ժողովրդավարության և մարդու իրավունքների օրինագծին», որն ուժի մեջ մտնելու համար, այն պետք է ստորագրի Դոնալդ Թրամփը: