Ստոլտենբերգ.«ՆԱՏՕ-ն ՌԴ-ից Եվոպայի պաշտպանության երաշխիքն է»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կրկին ընդգծելով ռուսաֆոբիայի նախագիծը հայտարարել է, որ Ռուսաստանի ուժերի վերականգնման դեպքում ՆԱՏՕ-ն Եվրոպայի պաշտպանության միակ երաշխիքն է:
Երեքշաբթի օրը, Սպուտնիկ գործակալության հաղորդմամբ Ենս Ստոլտենբերգը շեշտել է.«Ռուսաստանի խնդրի վերաբերյալ միասնական քաղաքականության որդեգրումը ՆԱՏՕ-ի ղեկավարների դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստի թեմաներից մեկն է լինելու»:
ՌԴ-ն բազմիցս դժգոհանք է հայտնել այդ երկրի արևմտյան սահմաններին ՆԱՏՕԻ-ի աննախադեպ մոտենալու քայի նկատմամբ: Սա այն դեպքում, որ այս կազմակերպությունը հայտարարում է, որ այս քայլը կատարել է ի պատասխան ՌԴ-ի հարձակողական քայլին, ինչի նպատակը կանխարգելումն է:
Ստոլտենբերգի հայտարարությունները կարող ենք համարել մի հակազդեցություն վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարությանը, որ մտահոգություն էր հայտնել ՆԱՏՕ-ի «Ուղեղային մահվան» և Եվրոպայի հավաքական անվտանգության ապահովման հարցում անարդյունավետության կապակցությամբ:
Մակրոնը եվրոպական երկրներին նունպես կոչ էր արել վերատեսության ենթարկել ՌԴ-ի հետ համագործակցության տեսակը: