Արգենտինայում երկու հոգևորականների դատապարտել են խուլ երեխաներին բռնության ենթարկելու համար
(last modified Tue, 26 Nov 2019 14:16:19 GMT )
Նոյեմբեր 26, 2019 17:46 Asia/Tehran
  • Արգենտինայում երկու հոգևորականների դատապարտել են  խուլ երեխաներին բռնության ենթարկելու համար

Արգենտինայում կաթոլիկ եկեղեցու երկու հոգևորականներ դատապարտվել են ավելի քան 40 տարվա ազատազրկման՝ խուլ երեխաներին սեռական բռնության ենթարկելու համար:

Արգենտինայի Մենդոսա քաղաքի դատարանը երկուշաբթի օրը Հորասիո Կորբաչոյին և Նիկոլա Կորրադիին դատապարտել է 45 և 42 տարվա ազատազրկման: 

Երկու հոգևորականները մեղադրվում են 2004-2016 թվականներին խուլերի վարժարանում մոտ 20 երեխաների սեռական բռնության ենթարկելու մեջ:

Դատարանի վճռով վարժարանի այգեպանը ևս  դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է երեխաների բռնաբարությանը մասնակից լինելու մեջ:

Դատարանից դուրս մի խումբ պատանիներ սպասում էին դատարանի վճռին: Նրանք ի պաշտպանություն զոհերի՝ պլակարդներ էին կրում: Երկու հոգևորականները, ձերբակալմության օրվանից  երեք տարի բանտում էին գտնվում: 

Հռոմի Պապը  կոպիտ վերաբերմունքի, համասեռականության և նույնիսկ մանկապղծության մեջ  մեղադրվող մի խումբ կաթոլիկ հոգևորականների զրկել է հոգևոր կոչումից: