Արգենտինայի և Բրազիլիայի ղեկավարների՝ դոլարից հրաժարվելու հարցով հանդիպումը
Մայիս 03, 2023 16:28 Asia/Tehran
Արգենտինայի նախագահն այցելել է Բրազիլիա՝ հանդիպելու իր բրազիլացի գործընկերոջ հետ և քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում դոլարից հրաժարվելու հարցը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը երեքշաբթի օրը հանդիպել և զրուցել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ:
Բրազիլիան Արգենտինայի ամենամեծ առևտրային գործընկերն է, և դոլարից հրաժարվելու մասին համաձայնագիրը կարող է հնարավորություն տալ Բուենոս Այրեսին նոր միջոցներ գտնել իր առևտուրը շարունակելու համար:
Պիտակ