Գողացել են Եվրոպայի ամենաթանկարժեք գանձը
https://parstoday.ir/hy/news/world-i113883-Գողացել_են_Եվրոպայի_ամենաթանկարժեք_գանձը
Գերմանիայի Դրեզդենում գողացել են Եվրոպայի ամենաթանկարժեք գանձերից համարվող   18-րդ դարի անգին քարերով զարդերի երեք հավաքածուներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2019 05:11 Asia/Tehran
  • Գողացել են Եվրոպայի ամենաթանկարժեք գանձը

Գերմանիայի Դրեզդենում գողացել են Եվրոպայի ամենաթանկարժեք գանձերից համարվող   18-րդ դարի անգին քարերով զարդերի երեք հավաքածուներ:

Գարդիան օրաթերի հաղորդման համաձայն, գղությունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան:

Դրեզդենի Թագավորական պալատի   էլեկտրական սնուցման համակարգի հրդեհից հետո, թանգարանի ազդանշանային համակարգն անջատվել է: Սակայն չնայած էլեկտրաէներգիայի անջատմանը, հսկողության տեսախցիկը նկարահանել է Դրեզդենի Թագավորական պալատում գտնվող Կանաչ գանձարանի թանգարան մուտք գործող երկու տղամարդկանց:

Ոստիկանությունը հայտարարել է, որ գողերը նախ կոտրել են թանգարանի թանկարժեք քարերի սենյակի պատուհանները, կտրել ճաղերը և այնուհետև կոտրելով ցուցասրահի ցուցափեղկը, գողացել զարդերը: Հայտարարության մեջ ասված է, որ անվտանգության ուժերը հանցագործության մասին տեղեկացել են առավոտյան ժամը 5-ից մի քանի րոպե առաջ, և շտապել դեպքի վայր, սակայն գողերին հաջողվել է դիմել փախուստի:

Ավելի ուշ քաղաքում հայտնաբերված այրված ավտոմեքենան, ըստ երևույթին, եղել է տրանսպորտային միջոցը, որով գողերը դիմել են փախուստի: Ոստիկանությունը փակել է ճանապարհները, որպեսզի գողերը չկարողանան դուրս գալ քաղաքից, սակայն քանի որ թանգարանը գտնվում է մայրուղու հարևանությամբ, գողերին ամենայն հավանականությամբ կհաջողվի փախչել: