Չավուշօղլու. S-400 համակարգը չտեղակայելու կապակցությամբ որևէ արտավորություն չունենք
https://parstoday.ir/hy/news/world-i113885-Չավուշօղլու._s_400_համակարգը_չտեղակայելու_կապակցությամբ_որևէ_արտավորություն_չունենք
Երեքշաբթի օրը, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի հետ առկա անհամաձայնություններին, Թուրքիան որևէ խոստում չի տվել S-400 չտեղակայելու կամ չկիրառելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2019 05:33 Asia/Tehran
  • Չավուշօղլու. S-400 համակարգը չտեղակայելու կապակցությամբ որևէ արտավորություն չունենք

Երեքշաբթի օրը, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի հետ առկա անհամաձայնություններին, Թուրքիան որևէ խոստում չի տվել S-400 չտեղակայելու կամ չկիրառելու կապակցությամբ:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վաշինգտոնն Անկարային ասել է, որ S-400 համակարգը սպառնալիք է ամերիկյան F-35  կործանիչների համար, սակայն Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան որևէ մեկի առջև պարտավորություն  չունի համակարգը տեղակայելու կամ չտեղակայելու կապակցությամբ:

Մյուս կողմից, Իսլամական համագործակցության խորհրդի ձևավորման 50 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, Չավուշօղլուն հայտարարել է, որ իսլամ աշխարհը պետք է աջակցի պաղեստինցիներին՝ Սիոնիստական ռեժիմի կողմից Երուսաղեմի օկուպացման և  բռնի գործողությունների դեմ պայքարում:

Նա ասել է. «Ես բարձր եմ գնահատում բոլոր պաղեստինցիներին: Գազայի փողոցներում գտնվող երեխաներին, տղամարդկանց ու կանանց, ովքեր դիմադրում են Երուսաղեմի գրավման և ռասիզմի ու պաղեստինցիների անմարդկային մեկուսացման դեմ». ասել է նա: