Չավուշօղլու. S-400 համակարգը չտեղակայելու կապակցությամբ որևէ արտավորություն չունենք
Երեքշաբթի օրը, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի հետ առկա անհամաձայնություններին, Թուրքիան որևէ խոստում չի տվել S-400 չտեղակայելու կամ չկիրառելու կապակցությամբ:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վաշինգտոնն Անկարային ասել է, որ S-400 համակարգը սպառնալիք է ամերիկյան F-35 կործանիչների համար, սակայն Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան որևէ մեկի առջև պարտավորություն չունի համակարգը տեղակայելու կամ չտեղակայելու կապակցությամբ:
Մյուս կողմից, Իսլամական համագործակցության խորհրդի ձևավորման 50 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, Չավուշօղլուն հայտարարել է, որ իսլամ աշխարհը պետք է աջակցի պաղեստինցիներին՝ Սիոնիստական ռեժիմի կողմից Երուսաղեմի օկուպացման և բռնի գործողությունների դեմ պայքարում:
Նա ասել է. «Ես բարձր եմ գնահատում բոլոր պաղեստինցիներին: Գազայի փողոցներում գտնվող երեխաներին, տղամարդկանց ու կանանց, ովքեր դիմադրում են Երուսաղեմի գրավման և ռասիզմի ու պաղեստինցիների անմարդկային մեկուսացման դեմ». ասել է նա: