Ասանժը գտնվում է ծանր վիճակում
https://parstoday.ir/hy/news/world-i113886-Ասանժը_գտնվում_է_ծանր_վիճակում
Ավելի քան 60 բժիշկներ բաց նամակ են տարածել՝ նախազգուշացնելով, որ Լոնդոնի բանտում գտնվող Ջուլիան Ասանժի առոջական վիճակը վատթարանում է   և կոչ են արել նրան տեղափոխել հիվանդանոց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2019 05:50 Asia/Tehran
  • Ասանժը գտնվում է ծանր վիճակում

Ավելի քան 60 բժիշկներ բաց նամակ են տարածել՝ նախազգուշացնելով, որ Լոնդոնի բանտում գտնվող Ջուլիան Ասանժի առոջական վիճակը վատթարանում է   և կոչ են արել նրան տեղափոխել հիվանդանոց:

Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրատ Պաթելին ուղղված նամակում, բժիշկները վերջինիս հորդորել են հնարավորություն ընձեռել՝ Ասանժին Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող Բելմարշի բանտից հիվանդանոց տեղափոխելու համար:

Ավստրալիայի 48 ամյա քաղաքացին, ով ստեղծել է WikiLeaks կայքը, պայքարում է  իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու դեմ: ԱՄՆ-ում դատարանն Ասանժին դատապարտել է 175 տարվա զատազրկման:

Որոշ աղբյուրների համաձայն, ճնշումներն ու խոշտանգումները կարող են դառնալ բանտում Ասանժի մահվան պատժառը:

16 էջանոց նամակում,  բժիշկները նշել են, որ  անհանգստացած են Ասանժի առողջական վիճակի կապակցությամբ և հնարավոր է, նա չկարողանա մասնակցել փետրվարին կանայալիք հարցաքննությանը: Նամակը ստորագրել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Բրիտանիայի, Շվեդիայի, Իտալիայի, Գերմանիայի, Շրի Լանկայի և Լեհաստանի մի խումբ բժիշկներ: