Ասանժը գտնվում է ծանր վիճակում
Ավելի քան 60 բժիշկներ բաց նամակ են տարածել՝ նախազգուշացնելով, որ Լոնդոնի բանտում գտնվող Ջուլիան Ասանժի առոջական վիճակը վատթարանում է և կոչ են արել նրան տեղափոխել հիվանդանոց:
Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրատ Պաթելին ուղղված նամակում, բժիշկները վերջինիս հորդորել են հնարավորություն ընձեռել՝ Ասանժին Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող Բելմարշի բանտից հիվանդանոց տեղափոխելու համար:
Ավստրալիայի 48 ամյա քաղաքացին, ով ստեղծել է WikiLeaks կայքը, պայքարում է իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու դեմ: ԱՄՆ-ում դատարանն Ասանժին դատապարտել է 175 տարվա զատազրկման:
Որոշ աղբյուրների համաձայն, ճնշումներն ու խոշտանգումները կարող են դառնալ բանտում Ասանժի մահվան պատժառը:
16 էջանոց նամակում, բժիշկները նշել են, որ անհանգստացած են Ասանժի առողջական վիճակի կապակցությամբ և հնարավոր է, նա չկարողանա մասնակցել փետրվարին կանայալիք հարցաքննությանը: Նամակը ստորագրել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Բրիտանիայի, Շվեդիայի, Իտալիայի, Գերմանիայի, Շրի Լանկայի և Լեհաստանի մի խումբ բժիշկներ: