ԱՄՆ-ը քննադատել է եվրոպական վեց երկրների միանալը INSTEX- ին
https://parstoday.ir/hy/news/world-i113991-ԱՄՆ_ը_քննադատել_է_եվրոպական_վեց_երկրների_միանալը_instex_ին
Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանը քննադատել է եվրոպական վեց երկրների միանալաը INSTEX մեխանիզմին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 30, 2019 05:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը քննադատել է  եվրոպական վեց երկրների միանալը INSTEX- ին

Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանը քննադատել է եվրոպական վեց երկրների միանալաը INSTEX մեխանիզմին:

Ուրբաթ օրը, Ռիչարդ Գրենելը քննադատել է եվրոպական վեց երկրների միանալաը Իրանի հետ Եվրոպայի առևտրային փոխանակումների մեխանիզմին:

Թեհրանում Նորվեգիայի դեպսան Լարս Նորդոմն ուրբաթ օրը Թուիթերում գրել է, որ այդ երկիրը, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի և Նիդեռլանդների հետ միասին,  միացել է INSTEX- ին:

Հատկանշական է, որ եվրոպական երկրները, Սպիտակ Տան ճնշման հետևանքով, չեն կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները:

Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերվ տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին, NCR օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեռևս հույս կա ՀԳՀԾ-ն պահպանելու համար, սակայն կարևոր է, որ եվրոպական կողմը կատարի իր պարտավորությունները: