Միացյալ Նահանգներում ոստիկանության բռնությունների հետ կապված աղմուկ է բարձրացել
https://parstoday.ir/hy/news/world-i114014-Միացյալ_Նահանգներում_ոստիկանության_բռնությունների_հետ_կապված_աղմուկ_է_բարձրացել
Չիկագոյի ոստիկանությունը դաժանորեն ծեծել է ամերիկացի երիտասարդին: Այդ միջադեպը տեսագրվել ու տարածվել է: Քաղաքի իշխանությունները հետաքննություն են սկսել այդ հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2019 13:09 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգներում ոստիկանության բռնությունների  հետ կապված աղմուկ է բարձրացել

Չիկագոյի ոստիկանությունը դաժանորեն ծեծել է ամերիկացի երիտասարդին: Այդ միջադեպը տեսագրվել ու տարածվել է: Քաղաքի իշխանությունները հետաքննություն են սկսել այդ հարցով:

Hill լրատվական կայքի փոխանցմամբ՝ ֆիլմում մի ոստիկան ամերիկացի երիտասարդի հետ բախվելուց ու նրան ծեծելուց հետո, նրան հրում է մայթի  վրա և գլուխն ամուր հարվածում գետնին:

Այնուամենայնիվ Չիկագոյի ոստիկանությունը հայտարարել է, որ կռիվը սկսել է  երիտասարդը: 

Քաղաքացիների, հատկապես սևամորթների նկատմամբ ԱՄՆ-ի ոստիկանության կիրառած բռնությունը բազմիցս այդ երկրում բողոքի առիթ է դարձել:

Նյու Յորքի ամենամարդաշատ բնակավայրերից  համարվող Բրուքլինի հարավային հատվածի բնակիչները մի քանի շաբաթ առաջ բողոքի ցույց են անցկացրել ոստիկանության բռնի գործողությունների դեմ: