ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսում գաղտնի հրթիռային փորձարկում է իրականացրել
https://parstoday.ir/hy/news/world-i114200-ԱՄՆ_ը_Սիրիայի_հյուսիսում_գաղտնի_հրթիռային_փորձարկում_է_իրականացրել
Սիրիայի հյուսիում իրականացրած գաղտնի գործողության ընթացքում ԱՄՆ-ի բանակը փորձարկել է Նինջա հրթիռը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2019 07:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսում գաղտնի հրթիռային փորձարկում է իրականացրել

Սիրիայի հյուսիում իրականացրած գաղտնի գործողության ընթացքում ԱՄՆ-ի բանակը փորձարկել է Նինջա հրթիռը:

ԱՄՆ-ի «Դրայվ» տեղեկատվական բազայի հաղորդմամբ, Սիրիայում ԱՄՆ-ի զորայինների ներկայության շարունակման հակադրության հետ միաժամանակ այժմ հայտարարվում է, որ ԱՄՆ-ի բանակը Սիրիայի հյուսիսում իրականացնող օդային գործողությունների ընթացքում, հրթիռային գաղտնի փորձարկում է կատարում:

Չորեքշաբթի օրը, «Դրայվը» հաղորդել է, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան զորուժն Իդլիբ նահանգում Թուրքիայի սահմանից 8 կմ. հեռավորությամբ գտնվող «Աթմա» շրջանում, կրկին փորձարկել է  Նինջա  հրթիռը:

Այս հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Նինջա հրթիռով ամերիկյան կործանիչի իրականացրած ավիահարձակման ընթացքում, նվազագունը երկու մարդ է զոհվել: Սպանվածների ինքնության կամ որևէ խմբի հետ նրանց կապված լինելու մասին հայտարարություն չի արվել:

Նինջա հրթիռը Հելֆայեր հրթիռի կատարելագործված տեսակն է և ինչպես նշվում է, ԱՄՆ-ը այն կիրառել է Սիրիայում, Եմենում, Լիբիայում, Իրաքում և Սումալիում: