ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսում գաղտնի հրթիռային փորձարկում է իրականացրել
Սիրիայի հյուսիում իրականացրած գաղտնի գործողության ընթացքում ԱՄՆ-ի բանակը փորձարկել է Նինջա հրթիռը:
ԱՄՆ-ի «Դրայվ» տեղեկատվական բազայի հաղորդմամբ, Սիրիայում ԱՄՆ-ի զորայինների ներկայության շարունակման հակադրության հետ միաժամանակ այժմ հայտարարվում է, որ ԱՄՆ-ի բանակը Սիրիայի հյուսիսում իրականացնող օդային գործողությունների ընթացքում, հրթիռային գաղտնի փորձարկում է կատարում:
Չորեքշաբթի օրը, «Դրայվը» հաղորդել է, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան զորուժն Իդլիբ նահանգում Թուրքիայի սահմանից 8 կմ. հեռավորությամբ գտնվող «Աթմա» շրջանում, կրկին փորձարկել է Նինջա հրթիռը:
Այս հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Նինջա հրթիռով ամերիկյան կործանիչի իրականացրած ավիահարձակման ընթացքում, նվազագունը երկու մարդ է զոհվել: Սպանվածների ինքնության կամ որևէ խմբի հետ նրանց կապված լինելու մասին հայտարարություն չի արվել:
Նինջա հրթիռը Հելֆայեր հրթիռի կատարելագործված տեսակն է և ինչպես նշվում է, ԱՄՆ-ը այն կիրառել է Սիրիայում, Եմենում, Լիբիայում, Իրաքում և Սումալիում: