Սերևգեյ Շոյգու. Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները տարեցտարի ավելի են մթագնում
ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չնայած ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու Մոսկվայի պատրաստակամությանը, դաշինքի ու Ռուսատսանի հարաբերությունները տարեցտարի ավելի են մթագնում:
Կիրակի օրը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, սակայն կողմերի միջև հարաբերությունները գնալով վատթարանում են:
Նա նշել է, որ 5 տարի առաջ, Ռուսաստանը սկեց ակտռիվորեն համագործակցել Բրյուսելի հետ և Մոսկվայի կարծիքով, առկա են համապատասխան տարբերակներ ու հնարավորություններ՝ պայմանավորվածություններն իրականացնելու համար: Շոյգուի խոսքերով. «Սակայն ցավոք սրտի, այդ հնարավորությունները ոչ միայն չեն օգտագործվել, այլ կողմերի հարաբերությունները տարեցտարի ավելի են վատացել»:
Նա հավելել է. «ՆԱՏՕ-ի հետ համագործակցության կապակցությամբ, մեր կողմից բոլոր դռները բաց են և մենք պառտրաստ ենք համագործակցել դաշինքի հետ»: