Ամերիկացի սենատոր. Սաուդցիներն ԱՄՆ-ի դեմ ուղղված ահաբեկչական ծրագրեր են մշակում
Հանրապետական սենատորը Սաուդյան Արաբիային մեղադրել է ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Կիրակի օրը, հանրապետական սենատոր Ռենդ Փոլն իր թուիթերյան էջում գրել է, որ 2001թ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասնակիցներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին, իսկ վերջերս, ԱՄՆ-ում կրթություն ստացող սաուդցի օդաչուն, ավիաբազայում սպանել էր ամերիկացի օդաչուներին:
Սենատորը հավելել է, որ ժամանակն է դադաեցնել զենքի վաճառքը սաուդցիներին և նրանց այդ զենքիվ օգտվելու հարցում աջակցությունը:
Ուրբաթ օրը, ԱՄՆ-ի Ֆլորդա նահանգի Պենակոլա ռազմածովային ուժերի բազայում, Սաուդյան Արաբիայի քաղաքացի Մուհամմադ Սաիդ ալ Շամրանին, հրազենից սպանել էր երեք ամերիկացի զինծառաողների:
2011թ սեպտեմբերի 11-ին,. Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիներ, առևանգելով չորս օդանավ, իրականացրեցին ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունը: