Պենտագոնը պատրաստվում է մեծացնել ԱՄՆ ռազմական ներկայությունը Եվրոպայում
https://parstoday.ir/hy/news/world-i114401-Պենտագոնը_պատրաստվում_է_մեծացնել_ԱՄՆ_ռազմական_ներկայությունը_Եվրոպայում
ԱՄՆ-ի բանակի պաշտոնյան հայտարարել է, որ գալիք տարի, Վաշինգտոնն աննախադեպ կերպով ավելացնելու է իր զորայինների թիվը Եվրոպայում:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Դեկտեմբեր 10, 2019 11:52 Asia/Tehran
  • Պենտագոնը պատրաստվում է մեծացնել ԱՄՆ ռազմական ներկայությունը Եվրոպայում

ԱՄՆ-ի բանակի պաշտոնյան հայտարարել է, որ գալիք տարի, Վաշինգտոնն աննախադեպ կերպով ավելացնելու է իր զորայինների թիվը Եվրոպայում:

Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմացամաքային ուժերի հրամանատար՝ Քրիստոֆեր Քավելին ասել է.«2020թ. 20 հազար ամերիկացի զորայիններ գործուղվելու են Եվրոպա և միանալու են այնտեղ տեղակայված ինը հազար ամերիկայի բանակայիններին:

Քավելի նշել է, որ մայիս-հունիս ամիսներին շուրջ 37 հազար ամերիկացի բանակայիններ մասնակցելու են եվրոպական 10 երկրների զորավարժությանը:

ԱՄՆ-ի բանակի պաշտոնյան այն պայմաններում է 20 հազար զինծառայողի Եվրոպա գործուղման մասին տեղեկացրել, երբ սրվում է Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը:

Ամերիկացի բանակայինների Եվրոպա գործուղումն սկսվելու է 2020թ. փետրվարից: Միաժամանակ Եվրոպա է փոխադրվելու 13 հազար ռազմական սարքավորում, այդ թվում տանկ, զրահամեքենա և հրետանի: