Ֆրանսիացի պաշտոնյա.«ՆԱՏՕ-ի դերն անվտանգության պահպանման հարցում շատ մեծ չէ»
Ֆրանսիայի կառավարության խորհրդատուն ասել է.«Սպառնալիքներից Ֆրանսիան պաշտպանելու համար ՆԱՏՕ-ն երբեք անհրաժեշտություն չի եղել»:
ՆԱՏՕ-ի ու ֆրանսիայի համագործակցությունների կապակցությամբ «Die Welt» օրաթերթին տված հարցազրույցում Ալեքսանդրա Դը Հոփ Շեֆերն ասել է.«Գերմանացիները ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության ամենակարևոր երաշխիքն են համարում և հիմնականում Եվրոպայի անվտանգության ու պաշտպանական խնդիրները քննարկում են դաշինքի կանոնադրության համաձայն, սակայն ՆԱՏՕ-ն երբեք ֆրանսիացիների համար անհրաժեշտություն չի եղել»:
Ֆրանսիայի կառավարության խոսնակը հավելել է.«Փարիզը խստորեն մտահոգված է, որ ՆԱՏՕ-ում իր գործընկերների մեծ մասը Եվրպայի անվտանգության հարցում շեշտը դնում են ԱՄՆ-ի երկարաժամկետ հավատարմության վրա: Մինչդեռ մենք համոզված ենք, որ ԱՄՆ-ը մեծ ջանքեր է գործադրում որպեսզի պաշտպանական ծանրությունը բաժանի իր գործընկերների հետ: Հետևաբար եվրոպացիները պետք է առավել պատրաստ լինեն ռազմավարական և գործառնական անկախության համար»:
Որոշ ժամանակ առաջ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ուղեղային մահ է տանում և նրա հայտարարություններն արժանացել էին դաշինքի եվրոպացի անդամների հատկապես Գերմանիայի քննադատություներին: