Ամերիկացի օրենսդիրները պահանջում են վերջ դնել սաուդցի զինվորականների ռազմական ուսուցման ծրագրին
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող Փենսակոլա ավիաբազայի տարածքում մի սաուդցի սպայի իրականացրած մահացու հրաձգության և երեք ամերիկացի զինծառայողների սպանվելու հետևանքով, մի խումբ ամերիկացի օրենսդիրներ պահանջել են վերջ դնել Միացյալ Նահանգներում սաուդցի զինվորականների ուսուցման ծրագրին:
21-ամյա սպա Մոհամմադ Ալ-Շեմրանին այդ հարձակման հեղինակն է: Նա սպայական ճյուղի սաուդցի հարյուրավոր ուսանողներից մեկն է, որ մասնակցել է Պենտագոնի ռազմական ուսուցման դասընթացներին:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Ֆլորդիա նահանգի ավիաբազայում ամերիկացի զինվորականների ուղղությամբ կրակած սաուդցի սպայի մասին ասել է.«Այն անձը,ով կրակել է Ֆլորդիա նահանգի ավիաբազայում, երբեք չի կարող ԱՄՆ-ի նկատմամբ սաուդցիների տածած զգացմունքների ներկայացուցիչը լինել»:
Թրամփի այդ արձագանքի մասին Բարաք Օբամայի կառավարության օրոք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը թուիթերյան իր էջում գրել է.«Թրամփը ամերիկացի զինծառայողների փոխարեն սաուդցիներին է պաշտպանում»:
Հարկ է նշել,որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու աշտարակների և Պենտագոնի շենքի դեմ տեղի ունեցած հարձակումների 19 հեղինակներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին: